Հանգստյան օրերից հետո երեխաներին արթնացնելն ու դպրոց ճանապարհելը դաժան պարտականություն է մայրիկների համար:

Իսկ հոգատար մայրիկները գտել են դժվարին գործը հաճույք դարձնելու բանալին...Թարմ ու անարատ կաթի բույրը...

Նախաճաշին մեկ գավաթ կաթ խմելով` երեխան ստանում է վիտամինային մեծ փունջ` ակտիվ գործունեությունը և բարձր տրամադրությունը ապահովող: Բանիմաց մայրիկները գիտեն, որ կաթն ամրացնում է ոսկորները, իմունային համակարգը, ատամները պաշտպանում է կարիեսից, կանխում ճարպակալումը: Պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին:

Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի, ուղտի և այլ կենդանիների կաթ, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը: Իսկ այս սննդամթերքը չօգտագործելու դեպքում առաջանում են սակավարյունություն, օստեոպորոզ և այլ հիվանդություններ: