Մի քանի փաստ յոգուրտի մասին՝ որոնք դժվար թե լսած լինեք
Նախ ամենակարևորը՝
Յոգուրտը կարող է օգնել, որ դու մնաս գեղեցիկ
Յոգուրտի պարունակության մեջ առկա է լակտար (կաթնաթթու), որը օգնում է մաշկին մնալ խոնավ և երիտասարդ:
Կաթնաթթվի առկայության կարող ես հանդիպել անգամ բրենդային կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ , ինչն էլ կրկին ապացուցում է դրա օգտակարությունը։
Համեղորեն բուժում է դեպրեսիան
Վիրջինիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ պարբերաբար յոգուրտ օգտագործելով ՝ կարող եք ազատվել դեպրեսիայից: Լակտոբացիլները նվազեցնում են, այսպես կոչված, «դժբախտության հորմոնի» ՝ կինուրենի արյան մակարդակը:
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Եթե դուք մտածում եք վերահսկել ձեր խոլեստերինի մակարդակը, սկսեք օգտագործել յոգուրտ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 1-2 բաժակ յոգուրտը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակը՝ օգտակար խոլեստերինի մակարդակի բարձրացման և վնասակար մակարդակի նվազեցման դեպքում: Իսկ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազումը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գլխավոր գործոնն է։
Ակտիվացնում է B խմբի վիտամինները
Յոգուրտը բարձրացնում է ֆոլաթթվի և վիտամին B12-ի օրգանիզմում պարունակության մակարդակը։ Այն նաև օգնում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը:
Այս բոլոր օգտակարությունները մեկ տեղում են՝ Անիի «Նատուրալ» մակնշմամբ յոգուրտներում։
Օգտագործե՛ք Անի յոգուրտները, եղե՛ք առողջ և վիտամիներով զինված։