Մարդն ավելի քան 10 հազար տարի առաջ սկսել է օգտագործել կաթն իր սննդակարգում։
Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի և վիտամինների (A,B խմբի, E, D, PP, և ֆոլաթթու) ճիշտ հարաբերակցությունը կաթին հաղորդում է սննդային, կենսաբանական և դիետիկ արժանիքներ։ Կաթի սպիտակուցների սննդային արժեքը ավելի մեծ է, քան մսի և բուսական սպիտակուցներինը:
ՄԻՖ ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
✘ ՄԻՖ։ Յուղոտ կաթնամթերքը գիրացնում է։
✔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Վերջին տարիներին լայն տարածում են գտել կաթնային սննդակարգերը։ Այդ սննդակարգին հետևողների շրջանում տարածված է այն կարծիքը, որ պետք է խմել անյուղ կաթ, ուտել անյուղ կաթնաշոռ։ Ամերիկյան «Annals of Internal Medicine»-ի 12 հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել որ, այն մարդիկ ովքեր օգտագործում են բարձր յուղայնությամբ կաթնամթերք ավելի բարեկազմ են և ունեն խոլեստերինի ավելի ցածր մակարդակ, քան այն մարդիկ ովքեր ուտում են անյուղ կաթնամթերք։☞ ՊԱՏՃԱՌԸ։ Անյուղ կաթնամթերքում պարունակվող կալցիումը, որը նպաստում է ճարպերի այրմանը, յուրացվում է ընդամենը 5-10%-ով, իսկ բարձր յուղայնության կաթնամթերքից` 50%-ով և նույնիսկ ավելին։
✘ ՄԻՖ։ Մածունի հաճախակի օգտագործումը բարձրացնում է տրամադրություն։
✔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Երեկոյան խմելով մեկ բաժակ մածուն կամ թան՝ կապահովեք ձեր հանգիստ քունը։ Բայց եթե վատ տրամադրություն ունեցաք մածունը ձեզ չի օգնի։
Հ․Գ․ Իսկ դուք գիտեի՞ք, որ․
Կաթնամթերքն օգտակար է ատամների համար։
Կաթնամթերքը պարունակում է կալցիում, ֆտոր, որոնք անհրաժեշտ են առողջ ատամներ ունենալու համար։