Պաղպաղակի տեսակները բազմազան են և շատերիս հայտնի, բայց քչերս գիտենք որ աշխարհում պաղպաղակ ուտելու տարբեր սովորույթներ ու ձևեր կան։
Այսօր ձեզ կպատմենք պաղպաղակ ուտելու ամենահետաքրքիր և համեղ տարբերակների մասին։
Տապակած պաղպաղակ
Երբեմն ամեն օր օգտագործվող մթերքներն հոգնեցնում են մեր քիմքին ու ցանկություն է առաջանում, փորձել նոր ուտեսներ։ Տապակած պաղպաղակը, մեր համի ընկալիչներին հաճելիորեն զարմացնելու հրաշալի տարբերակ է։
Տապակած պաղպաղակի ստեղծման վայրը վիճելի է, քանի որ կարծիքները տարբեր են։ Շատերն ասում են, որ տապակած պաղպաղակը առաջին անգամ ներկայացվել է Չիկագոյում կազմակերպված «Համաշխարհային ցուցահանդես»-ի ընթացքում՝ 1893 թվականին, մյուսները պնդում են, որ տապակած պաղպաղակը Ֆիլադելֆիական ծագում ունի, կամ էլ հայտնվել է ճապոնական տեմպուրա ռեստորաններում ու դարձել ամենասիրված աղանդերներից մեկը։
Առաջին հայացքից այս աղանդերի անսովորությունը շատերին վանում է, բայց այն շատ համեղ է ու յուրօրինակ, իսկ դրա պատրաստման եղանակը շատ պարզ է։
Վերցնում ենք, 2 բաժակ մանրացրած եգիպտացորենի փաթիլներ, ավելացնում ենք 1 գդալ դարչին, ձվի 2 սպիտակուցը հարում ենք մինչև փրփրելը, ստացված զանգվածը խառնում ենք, բաժանում 4 մասի,ամեն մասի մեջ ավելացնում ենք Անիի համեղ վանիլային պաղպաղակը և տապակում նախորոք տաքացրած բուսայուղի մեջ։
Անմահական աղանդերը պատրաստ է։
Սպագետի պաղպաղակ
Պաղպաղակի մատուցման ամենաարտասովոր ձևերից մեկը մտածել են գերմանացիները։
Սպագետիի տեսքով պաղպաղակը կզարմացնի ձեր հյուրերին ու անպայման ժպիտ կպարգևի։
Ընդամենը անհրաժեշտ է պաղպաղակը սառցարանում լավ սառեցնել, անցկացնել քերիչով, վրան ավելացնել ելակի ջեմ,որպես սոուս, իսկ ջեմի վրա ավելացնել կոկոսի փաթիլներ պարմեզանի տեսք տալու համար։
Սպագետիի տեսքով պաղպաղակը պատրաստ է։
Սառնաշաքարի տեսքով պաղպաղակներ
Այս տարբերակը իդեալական է հանգստյան օրերին երեխաների հետ զվարճանալու համար։ Վերցրե՛ք ցանկացած Անիի պաղպաղակ և որևէ հետաքրքիր ձև ունեցող կաղապար, լցրե՛ք պաղպաղակը դրա մեջ և ազատ ստեղծագործե՛ք՝ ավելացնելով ձեր սիրելի հատապտուղները, շոկոլադե, կարամելային կամ մրգային սոուսները։
Նորից սառեցրեք այն և վայելեք։
Դե ինչ եղե՛ք ստեղծագործ, երևակայե՛ք և ուրախացրե՛ք ձեր ընտանիքի անդամներին համեղ ու գունեղ աղանդերներով։