Բաղադրատոմսեր
ԴԱՍԱԿԱՆ ԴԱՐՉԻՆՈՎ ԲՈՒԼԿԻ
			<description>Համեղ և նուրբ դարչինով բուլկիներ, որոնք հիանալի ընտրություն են նախաճաշին կամ թեյախմության համար։ </description>
ԴԱՍԱԿԱՆ ԴԱՐՉԻՆՈՎ ԲՈՒԼԿԻ
ԽՆՁՈՐՈՎ ՊԻՐՈԳ ԹԹՎԱՍԵՐԱՅԻՆ ԿՐԵՄՈՎ
			<description>Խնձորով պիրոգի համեղ է և նուրբ բաղադրատոմս՝ թթվասերային կրեմով։ Այս պիրոգի խմորը նուրբ է, իսկ խնձորն ու կրեմը ստեղծում են տարբերվող համը։ </description>
ԽՆՁՈՐՈՎ ՊԻՐՈԳ ԹԹՎԱՍԵՐԱՅԻՆ ԿՐԵՄՈՎ
ՏՈՐԹ «ՊԱՆՉՈ»
			<description>«Պանչո» տորթը չափազանց համեղ ու նուրբ կոնստրուկտով տորթ է: Տորթի շերտերն ու կրեմը համակցվում են կատարյալ համի ստեղծման համար։ </description>
ՏՈՐԹ «ՊԱՆՉՈ»
ՇՈԿՈԼԱԴՈՎ ՈՒ ԿՈԿՈՍՈՎ ԿԵՔՍ
			<description>Շոկոլադով ու կոկոսով կեքսը հիանալի համադրության արդյունք է. նուրբ խմորը, հարուստ շոկոլադե բույրը և կոկոսի թեթևությունը ստեղծում են կատարյալ համային զգացողություն։ </description>
ՇՈԿՈԼԱԴՈՎ ՈՒ ԿՈԿՈՍՈՎ ԿԵՔՍ
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԹԽՎԱԾ ՏՈՍՏԵՐ
			<description>Կարագով և մեղրով համեմված այս կաթնաշոռային տոստերը կատարյալ տարբերակ են նախաճաշի համար։</description>
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԹԽՎԱԾ ՏՈՍՏԵՐ
ՆՈՒՏԵԼԼԱՅՈՎ ԵՎ ԿԱԹՈՎ ԿԵՔՍ
			<description>Նուտելլայով և կաթով կեքսը շոկոլադե կրեմի նրբության և փափուկ խմորի կատարյալ համադրություն է։ </description>
ՆՈՒՏԵԼԼԱՅՈՎ ԵՎ ԿԱԹՈՎ ԿԵՔՍ
ԱՂԻ ԲԼԻԹ
			<description>Աղի բլիթի բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստման համար, սակայն ունի մեկ առանձնահատկություն՝ այն պետք է անպայման պատրաստի մեծ սեր կրող, ամենաերջտանիկ մարդը։
ԱՂԻ ԲԼԻԹ
ԷՍԿԻՄՈ՝ ՇՈԿՈԼԱԴԵ ԾԱԾԿՈՒՅԹՈՎ
			<description>Այս բաղադրատոմսը համադրում է նուրբ խմորեղենը և հալվող շոկոլադի ծածկույթը, ինչը դարձնում է այն իդեալական քաղցրավենիք ընտանեկան հավաքների համար: </description>
ԷՍԿԻՄՈ՝ ՇՈԿՈԼԱԴԵ ԾԱԾԿՈՒՅԹՈՎ
ՓԱՓՈՒԿ ՆՐԲԱԲԼԻԹՆԵՐ
			<description>Այս նրբաբլիթները ստացվում են նուրբ, օդային և անչափ համեղ։ Մածունի շնորհիվ խմորը դառնում է փափուկ և խոնավ՝ պահելով իր համը նույնիսկ սառելուց հետո։</description>
ՓԱՓՈՒԿ ՆՐԲԱԲԼԻԹՆԵՐ
BOUNTY BALLS
			<description>Պատրաստեք հեշտ և համեղ Bounty Balls՝ կոկոսի փաթիլներով, խտացրած կաթով և շոկոլադե ծածկույթով։ Քայլ առ քայլ բաղադրատոմս՝ անուշաբույր, նուրբ ուտեստի համար, որը կատարյալ է թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ։</description>
BOUNTY BALLS
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱ ԵՎ ՄԻՋԻՆՔԻ ԲԱՂԱՐՋ
			<description>Այս փափուկ, բուրավետ գաթան հայկական խոհանոցի անկրկնելի բաղադրատոմսերից է։ Այն պատրաստվում է մածունի և թթվասերի համադրությամբ՝ ստանալով նուրբ ու հալչող խմոր, իսկ միջուկը հաղորդում է անուշահամ քաղցրություն։</description>
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱ ԵՎ ՄԻՋԻՆՔԻ ԲԱՂԱՐՋ
«ԶԵԲՐԱ»
			<description>Այս նուրբ, շոկոլադե ուտեստը յուրահատուկ հաճույք կպարգևի յուրաքանչյուին: Պտղունց վանիլային շաքարը հաղորդում է թեթև բույր, իսկ շոկոլադե շերտը դարձնում է այն անչափ համեղ:</description>
«ԶԵԲՐԱ»
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ՊԱՆՐԻԿՆԵՐ
			<description>Փափուկ կաթնաշոռ, նուրբ կոկոսի համ և մեղրի բնական քաղցրություն՝ առանց ավելորդ շաքարի։ Պատրաստեք այս հեշտ ու արագ պանրիկները տանը, վայելեք անուշաբույր, օգտակար հաճույքը, իսկ հիմա տեսնենք՝ ինչ է անհրաժեշտ և ինչպես պատրաստել։</description>
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ՊԱՆՐԻԿՆԵՐ
ԿԱՊՈՒՉԻՆՈ
			<description>Կապուչինոն դասական իտալական սուրճ է՝ հավասար քանակությամբ էսպրեսսոյով, տաք կաթով և փրփրացրած կաթով։ Հիանալի ընտրություն առավոտյան աշխուժանալու և հաճույք ստանալու համար։</description>
ԿԱՊՈՒՉԻՆՈ
ԶԱՏԿԻ ԿՈՒԼԻՉ
			<description>Զատկի կուլիչը՝  փափուկ և բուրավետ ավանդական, տոնական թխվածք է: Իսկ մեր բարձրորակ կաթնամթերքները՝ կաթը և թթվասերը, ապահովում են հարուստ համ:</description>
ԶԱՏԿԻ ԿՈՒԼԻՉ
ԱՋԱՐԱԿԱՆ ԽԱՉԱՊՈՒՐԻ
			<description>Աջարական խաչապուրին վրացական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է, որը հմայում է իր նուրբ խմորով, պանրի առատությամբ և հալված ձվով։ </description>
ԱՋԱՐԱԿԱՆ ԽԱՉԱՊՈՒՐԻ
ԷԿԼԵՐ
			<description>Էկլերն իր փափուկ ու խրթխրթան շերտով, ինչպես նաև նուրբ կրեմով, դասական ֆրանսիական աղանդերներից է, որն արդի ժամանակներում սիրով պատրաստվում է նաև հայկական խոհանոցում։ </description>
ԷԿԼԵՐ
ՍՈՒՖԼԵ
			<description>ֆրանսիական ծագում ունեցող նուրբ և շատ թեթև ուտեստ է։ Սուֆլեն առաջին անգամ պատրաստվել է 18-րդ դարում։ Այն կարող է մատուցվել ինչպես քաղցր, այնպես էլ աղի՝ կախված այն բանից, թե ինչ բաղադրիչներ են օգտագործվում։ </description>
ՍՈՒՖԼԵ
ՍԱՌԸ ՄԱՏՉԱ ԼԱՏԵ
			<description>Համեղ ճապոնական մատչա լատեյի բաղադրատոմս տնային պայմաններում պատրաստելու համար։</description>
ՍԱՌԸ ՄԱՏՉԱ ԼԱՏԵ
«ԾՈՒՅԼԻԿ» ԽԱՉԱՊՈՒՐԻ
			<description>«Ծույլիկ» խաչապուրի՝ թեթև, հագեցնող և անչափ ախորժելի տարբերակ, որը հիանալի է և՛ նախաճաշի, և՛ ընթրիքի համար։</description>
«ԾՈՒՅԼԻԿ» ԽԱՉԱՊՈՒՐԻ
համեմ
ՄՐԳԱՅԻՆ ԴԵՍԵՐՏ ՀՈՒՆԱԿԱՆ ՅՈԳՈՒՐՏՈՎ ԵՎ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ
			<description>Մրգային քաղցրավենիք՝ «Ani product»-ի դասական հունական յոգուրտով և կաթնաշոռով՝ թեթև, հագեցնող և վիտամիններով հարուստ:</description>
մեղր
համեմ
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ԿԵՔՍ
			<description>Կաթնաշոռով և ըմպելի յոգուրտով կեքսերը թեթև ու սննդարար աղանդեր են, բայց միևնույն ժամանակ պատրաստվում են շատ արագ: Նուրբ և համեղ կեքսերը իդեալական են թե՛ նախաճաշի, թե՛ թեյի կամ սուրճի կողքին մատուցելու համար:</description>
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ԿԵՔՍ
ՔԱՂՑՐ ՎԱՅԵԼՔ
			<description>Այս դեսերտը սառեցված ազնվամորու, յոգուրտի և թխվածքաբլիթի համերի ներդաշնակություն է։ Պարզ քայլերով կարող եք պատրաստել համեղ շերտավոր քաղցրավենիք, որը հարմար է ինչպես առօրյայում վայելելու, այնպես էլ հյուրասիրության համար։</description>
ՔԱՂՑՐ ՎԱՅԵԼՔ
ՎԱՆԻԼԱՅԻՆ ՓՔԱԲԼԻԹ
			<description>Վանիլային փքաբլիթներ «Ani product»-ի կեֆիրով՝ փափուկ, թեթև և անչափ ախորժելի :</description>
ՎԱՆԻԼԱՅԻՆ ՓՔԱԲԼԻԹ
ԿԱՐՄԻՐ ԹԱՎԻՇ
			<description>Փափուկ, նուրբ և համեղ խմորեղեն, որտեղ յուրաքանչյուր կտոր բացահայտում է կարմիր թավիշի յուրահատուկ հմայքը։ Կարմիր թավշյա տորթը անկասկած լավագույն տոնական տորթերից մեկն է։ </description>
ԿԱՐՄԻՐ ԹԱՎԻՇ
ՅՈԳՈՒՐՏ ՊԱՐՖԵ
			<description>Առողջարար և համեղ ընդմիջում՝ օրը էներգիայով լցնելու համար:
ՅՈԳՈՒՐՏ ՊԱՐՖԵ
ՀԱՎԻ ՆՐԲԱԲԼԻԹ/ԱԼԱԴԻ ԿՈՖԻՐՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ
ՀԱՎԻ ՆՐԲԱԲԼԻԹ/ԱԼԱԴԻ ԿՈՖԻՐՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ
ԿԱԹՆԱԾՈՌԱՅԻՆ ՀՐԱՇՔ
			<description>Նախաճաշը կարող է լինել ոչ միայն սննդարար, այլ նաև գունեղ ու հետաքրքիր։ Այս բաղադրատոմսը կօգնի սկսել օրը լիարժեք և ուրախ տրամադրությամբ։ </description>
ԿԱԹՆԱԾՈՌԱՅԻՆ ՀՐԱՇՔ
հատապտուղներ
ՏԱՔ ՇՈԿՈԼԱԴ՝ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՈՎ
			<description>Վայելիր տաք շոկոլադ համեմունքներով՝ դառը շոկոլադով, կաթով և դարչինով պատրաստված իդեալական ձմեռային ըմպելիք։ Պատրաստվում է ընդամենը 10 րոպեում՝ նուրբ համ և հալված շոկոլադի բույր յուրաքանչյուր կումում։</description>
ՏԱՔ ՇՈԿՈԼԱԴ՝ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՈՎ
ԲԵՇԱՄԵԼ ՍՈՈՒՍ ՊԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ
			<description>Պիցայի համար նախատեսված սոուս, որը խոհանոցին կհաղորդի ֆրանսիական շունչ։ Այս սոուսի կաթնային նուրբ համը կատարյալ հիմք է հանդիսանում սնկի և պանրի միջուկներով ուտեստների համար:</description>
ԲԵՇԱՄԵԼ ՍՈՈՒՍ ՊԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ
ՆՈՒՇՈՎ «ԱՐՋԻ ԹԱԹ» ԹԽՎԱԾՔ
			<description>Թեթև, խրթխրթան և բուրավետ թխվածք շերտավոր խմորով ու նուշային քաղցր միջուկով։ Հարմար է թե՛ առավոտյան սուրճի, թե՛ հյուրասիրության համար։ </description>
ՆՈՒՇՈՎ «ԱՐՋԻ ԹԱԹ» ԹԽՎԱԾՔ
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ «ՌԱՖԱԵԼԼՈ»
			<description>Նուրբ և արագ պատրաստվող կաթնաշոռային գնդիկներ կոկոսի քերուկով և չամիչով կամ նուշով․ թեթև, համեղ և առողջարար աղանդեր՝ առանց թխելու։</description>
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ «ՌԱՖԱԵԼԼՈ»
«ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԽՆՁՈՐ»
			<description>Թխված կարմիր խնձորներ՝ սրտաձև կաթնաշոռային միջուկով, մեղրային ջնարակով և ընկույզի բույրով։ Նուրբ, առողջարար և տոնական դեսերտ՝ պատրաստ 30 րոպեում։</description>
«ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԽՆՁՈՐ»
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ՍԱՌՑԵ ՍԱԼԻԿՆԵՐ
			<description>Պարզ սառեցված յոգուրտային սալիկների բաղադրատոմս՝ հունական յոգուրտով, թարմ հատապտուղներով և ընկուզեղենով։ Իդեալական թարմացնող աղանդեր ցանկացած պահի համար։</description>
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ՍԱՌՑԵ ՍԱԼԻԿՆԵՐ
ԲՐՈՒՍԿԵՏՏԱ ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆՈՎ
			<description>Արագ պատրաստվող և սննդարար ուտեստ՝ քամած մածունով, ավոկադոյով և լոլիկի չրով։ Այս բրուսկետտաները կատարյալ տարբերակ են թե՛ նախաճաշի, թե՛ միջուտեստի, թե՛ ընթրիքի համար։</description>
ԲՐՈՒՍԿԵՏՏԱ ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆՈՎ
ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԹԽՎԱԾՔ ԿԵՖԻՐՈՎ
			<description>Նուրբ և անուշաբույր թխվածք՝ պատրաստված կեֆիրի հիմքով և թարմ նարնջի հյութով։ Կատարյալ տարբերակ թե՛ հյուրասիրության, թե՛ ընտանեկան թեյախմության համար։</description>
ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԹԽՎԱԾՔ ԿԵՖԻՐՈՎ
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ՀԱՑԻԿՆԵՐ
			<description>Առողջարար և սպիտակուցներով հարուստ հացիկներ կաթնաշոռային հիմքով։ Նախաճաշի կատարյալ տարբերակ, որն ապահովում է հագեցվածություն և էներգիա ամբողջ օրվա համար։</description>
ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ՀԱՑԻԿՆԵՐ
ԽՄՈՐԵՂԵՆ «ԿԱՐՊԱՏԿԱ»
			<description>Լեհական խոհանոցի հայտնի խմորեղեն՝ նուրբ կրեմով և հատապտղային միջուկով։</description>
ԽՄՈՐԵՂԵՆ «ԿԱՐՊԱՏԿԱ»
ԱԼԱՐԿՈՏ ՊԻՑՑԱ
			<description>Խրթխրթան և ախորժելի պիցցա՝ պատրաստված ֆրանսիական հացով։
Արագ ընթրիքի կամ ընկերական հավաքույթների փրկությունը, երբ ժամանակը սուղ է, իսկ ախորժակը՝ մեծ։</description>
ԱԼԱՐԿՈՏ ՊԻՑՑԱ
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ՏՈՍՏ
			<description>Կրեմային և թեթև նախաճաշ, որը նման է տաք աղանդերի։
Յոգուրտային տոստը հիանալի տարբերակ է առավոտը քաղցր ու առողջարար սկսելու համար՝ նվազագույն ջանքերով։</description>
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ՏՈՍՏ
ԹԱՆՁՐՈՒԿ ՀՈՒՆԱԿԱՆ ՅՈԳՈՒՐՏՈՎ
			<description>Թեթև, թարմացնող և շատ հեշտ պատրաստվող թանձրուկ հունական յոգուրտի հիմքով։ Հիանալի լրացում է մսային ուտեստների և աղցանների համար։</description>
ԹԱՆՁՐՈՒԿ ՀՈՒՆԱԿԱՆ ՅՈԳՈՒՐՏՈՎ
ԿԱՐՏՈՖԻԼԸ ԹԹՎԱՍԵՐԱՅԻՆ ՄԻՋՈւԿՈՎ
			<description>Թեթև, նուրբ և անդիմադրելի համեղ կարտոֆիլ՝ հալվող պանրի հարուստ համով։
Հիանալի ընտրություն է թե՛ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես տոնական խավարտ։</description>
ԿԱՐՏՈՖԻԼԸ ԹԹՎԱՍԵՐԱՅԻՆ ՄԻՋՈւԿՈՎ
ՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔՈՐՆ-ԴՈԳԵՐ
			<description>Ուրախ, վառ և անդիմադրելի խրթխրթան վարդագույն քորն-դոգեր՝ պատրաստված եգիպտացորենի ալյուրով և «Անի» կաթով: Բնական բազուկի հյութը տալիս է տոնական տեսք, որը կզարմացնի բոլորին։</description>
ՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔՈՐՆ-ԴՈԳԵՐ
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԹԽՈՒԿ ԿԱԹՆԱՅԻՆ ՍՈՈՒՍՈՎ
			<description>Նուրբ, անուշաբույր և մանկության հուշեր արթնացնող կաթնաշոռով թխվածքաշերտ՝ մատուցված նուրբ կաթնային սոուսով։ Կատարյալ նախաճաշ կամ աղանդեր ողջ ընտանիքի համար։</description>
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԹԽՈՒԿ ԿԱԹՆԱՅԻՆ ՍՈՈՒՍՈՎ
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐ
			<description>Մրգային թեթև և թարմացնող պաղպաղակներ՝ հունական յոգուրտի հիմքով։ Ամառային շոգ օրերի համար արագ և պարզ ընտրություն։</description>
ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐ
ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՆԵՐ ԿԵՖԻՐՈՎ
			<description>Նրբահամ, տնական և արագ պատրաստվող թխվածքաբլիթներ՝ կեֆիրի հիմքով։
Պարզ ընտրություն թեյի կամ սուրճի հետ՝ նվազագույն բաղադրիչներով։</description>
ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՆԵՐ ԿԵՖԻՐՈՎ
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԵՎ ԴԴՈՒՄՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ
			<description>Սննդարար, վիտամիններով հարուստ և հեշտ պատրաստվող ջեռփուկ՝ դդմով և կաթնաշոռով։
Պարզ և առողջարար ընտրություն նախաճաշի համար, որտեղ դդումն ապահովում է ածխաջրերն ու մանրաթելերը, իսկ կաթնաշոռը՝ անհրաժեշտ սպիտակուցները։</description>
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԵՎ ԴԴՈՒՄՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ
ԱԼԱՐԿՈՏ ՏԻՐԱՄԻՍՈՒ ԹԹՎԱՍԵՐՈՎ
			<description>Թեթև և հեշտ պատրաստվող տիրամիսու՝ թխվածքաբլիթով և թթվասերի հիմքով։
ԱԼԱՐԿՈՏ ՏԻՐԱՄԻՍՈՒ ԹԹՎԱՍԵՐՈՎ
ԿԻՏՐՈՆՈՎ ԵՎ ՀԱՎՈՎ ՓԱՅՏԻԿՆԵՐ
			<description>Հյութեղ հավի միս՝ մարինացված արևելյան համեմունքներով, որը մատուցվում է կրեմային ֆետա սոուսով և կիտրոնի թարմացնող վինեգրետով։</description>
ԿԻՏՐՈՆՈՎ ԵՎ ՀԱՎՈՎ ՓԱՅՏԻԿՆԵՐ