• «Անի» հունական յոգուրտ՝ 300 գրամ • Կաթ՝ 80-100 մլ • Մեղր՝ 1-2 ճաշի գդալ • Բանան՝ 1 (փոքր) • Ելակ՝ մի քանի հատ • Կիվի՝ 1 հատ • Մանգո կամ դեղձ՝ 1 հատ • Վանիլային էքստրակտ՝ 1 թեյի գդալ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
1. Բլենդերի մեջ լցնել հունական յոգուրտը, կաթը, մեղրն ու բանանը։ Հարել մինչև ստացվի միասեռ կրեմային զանգված։ 2. Մրգերը լվանալ և կտրատել փոքր կտորներով։ 3. Պաղպաղակի ձևամանների մեջ լցնել մի փոքր յոգուրտային զանգված, ավելացնել մրգերը, ապա կրկին լցնել զանգվածը։ 4. Տեղադրել փայտիկները և դնել սառցախցիկ՝ առնվազն 6-8 ժամով։
Փոքրիկ խորհուրդ՝
Մատուցելուց առաջ ձևամանները մի քանի վայրկյան պահել տաք ջրի տակ, որպեսզի պաղպաղակները հեշտ դուրս գան։