• Հաց (բրիոշ կամ սպիտակ հաց)՝ 2 կտոր • «Անի» հունական յոգուրտ՝ 3 ճաշի գդալ • Ձու՝ 1 հատ • Մեղր կամ թխկու օշարակ՝ 2 թեյի գդալ • Վանիլին՝ մի պտղունց • Թարմ հատապտուղներ (հապալաս, ելակ կամ ազնվամորի)՝ ըստ ճաշակի • Շաքարի փոշի՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացրեք 180°C: Տապակի մեջ դրեք յուղաթուղթ։ 2. Գդալի օգնությամբ սեղմեք հացի կենտրոնական մասը այնպես, որ ստացվի փոսիկ (զգույշ եղեք, որ հացը չպատռվի)։ 3. Փոքր ամանի մեջ խառնեք յոգուրտը, ձուն, մեղրը և վանիլինը, մինչև ստացվի համասեռ կրեմային զանգված։ 4. Ստացված զանգվածը լցրեք հացի փոսիկների մեջ։ Վրան ավելացրեք թարմ հատապտուղները։ 5. Տոստերը դրեք ջեռոցում 10-12 րոպեով՝ մինչև յոգուրտային կրեմը պնդանա, իսկ հացի եզրերը դառնան ոսկեգույն։ 6. Մատուցելուց առաջ կարող եք ցանել շաքարի փոշի կամ ավելացնել մի փոքր մեղր։