Բաղադրիչներ
• Հաց (բրիոշ կամ սպիտակ հաց)՝ 2 կտոր
• «Անի» հունական յոգուրտ՝ 3 ճաշի գդալ
• Ձու՝ 1 հատ
• Մեղր կամ թխկու օշարակ՝ 2 թեյի գդալ
• Վանիլին՝ մի պտղունց
• Թարմ հատապտուղներ (հապալաս, ելակ կամ ազնվամորի)՝ ըստ ճաշակի
• Շաքարի փոշի՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացրեք 180°C: Տապակի մեջ դրեք յուղաթուղթ։
2. Գդալի օգնությամբ սեղմեք հացի կենտրոնական մասը այնպես, որ ստացվի փոսիկ (զգույշ եղեք, որ հացը չպատռվի)։
3. Փոքր ամանի մեջ խառնեք յոգուրտը, ձուն, մեղրը և վանիլինը, մինչև ստացվի համասեռ կրեմային զանգված։
4. Ստացված զանգվածը լցրեք հացի փոսիկների մեջ։ Վրան ավելացրեք թարմ հատապտուղները։
5. Տոստերը դրեք ջեռոցում 10-12 րոպեով՝ մինչև յոգուրտային կրեմը պնդանա, իսկ հացի եզրերը դառնան ոսկեգույն։
6. Մատուցելուց առաջ կարող եք ցանել շաքարի փոշի կամ ավելացնել մի փոքր մեղր։

Բարի ախորժակ