Բաղադրատոմսեր

ՅՈԳՈՒՐՏ ՊԱՐՖԵ

2025-10-01 14:56

Բաղադրիչներ

  • 180 գ հունական յոգուրտ
  • 40 գ չիայի սերմեր
  • 1 բանան
  • մեղր ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

<<Ani Product>>-ի հունական յոգուրտին խառնել չիայի սերմերը և մեղրը, դնել սառնարանում մոտ 2 ժամ։ Նախապես կտրատել բանանը և այն բաժանել 2 մասի: Ցանկացած տեսակի թափանցիկ տարրայի մեջ գեղեցիկ դասավերել կտրատված բանանի կեսը, այնուհետև վրան լցնել սառնարանից արդեն հանված հունական յոգուրտով խառնուրդը և լցնել բանանի վրա: Այդ ամենը հարթեցնելուց հետո վրան շարել բանանի 2-րդ կեսը:

Խորհուրդ

Պատրաստի ուտեստը 2-րդ անգամ կարճ ժամանակով սառնարան դնել, որպեսզի համը էլ ավելի ընդգծվի:
Բարի ախորժակ