Բաղադրատոմսեր

ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ԿԵՔՍ

2025-04-09 13:18

Բաղադրիչներ

  • 200 գ կաթնաշոռ
  • 80 մլ ըմպելի յոգուրտ
  • 1 ձու
  • 110 գ ցորենի ալյուր
  • 3 ճ/գ շաքարավազ
  • 0,5 թ/գ փխրեցուցիչ
  • 20գ չամիչ
  • 40 գ չիր ըստ նախընտրության
  • Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Պատառաքաղի օգնությամբ կաթնաշոռը և ձուն միասին հարել։ Ավելացնել նախընտրելի համով ըմպելի յոգուրտը և խառնել։ Այնուհետև ստացված զանգվածին ավելացնել շաքարավազը և կրկին լավ հարել։ Հաջորդիվ խառնուրդի մեջ լցնել մաղով անցկացրած ալյուրը և փխրեցուցիչը։ Վերջում ավելացնել չամիչն ու մանր կտրատված չրերը։ Ստացված խմորը լցնել սիլիկոնե կամ թղթե կաղապարների մեջ՝ մինչև կեսը կամ մի փոքր ավելի։ Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե։ Թողնել կեքսերը, որ հովանան և գեղեցիկ տեսքի համար ավելացնել շաքարի փոշի։

Խորհուրդ

Կարող եք օգտագործել ANI PRODUCT-ի կամ Perpery-ի ցանկացած ըմպելի յոգուրտ:

Միացի՛ր ANI PRODUCT-ի«Համեղ բաղադրատոմսեր» չաթին ու ստացի՛ր ամենօրյա համեղ լուծումներ։
Բարի ախորժակ