Բաղադրատոմսեր

ՎԱՆԻԼԱՅԻՆ ՓՔԱԲԼԻԹ

2025-09-18 13:36

Բաղադրիչներ

  • 225 գ կեֆիր
  • 150 գ ցորենի ալյուր
  • 2 ձու
  • 25 գ կարագ
  • 30 գ շաքարավազ
  • 1 թ/գ վանիլին
  • 1,5 թ/գ փխրեցուցիչ
  • 1/4 թ/գ կերակրի սոդա
  • Մեկ պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Կարագը հալեցրեք միկրոալիքային վառարանում։
  2. Մաղեք ալյուրը և մաղված ալյուրին ավելացրեք սոդան, փխրեցուցիչը, աղը, շաքարավազը և վանիլինը, այնուհետև լավ խառնեք։
  3. Հետո առանձին տարայի մեջ խառնեք կեֆիրը և ձվերը: Չոր բաղադրիչների մեջ փոքրիկ փոսիկ արեք։ Ավելացրեք ձու-կեֆիր խառնուրդը, լավ խառնեք: Ստացված խառնուրդին ավելացրեք հալեցրած կարագը։ Խառնեք մինչև ստացվի համասեռ զանգված։
  4. Տապակի մակերեսը պատեք բուսական յուղի բարակ շերտով։ Տապակի վրա լցրեք մոտ 2 ճաշի գդալ խմոր՝ ձևավորելով փոքրիկ նրբաբլիթներ։
  5. Տապակեք 1-2 րոպե, մինչև մակերեսին սկսեն երևալ փոքրիկ պղպջակներ։ Շրջեք նրբաբլիթները։ Տապակեք ևս 1 րոպե, մինչև դրանք դառնան ոսկեգույն և փափուկ։

Խորհուրդ

Մինչև թավայի մեջ տապակելը ցանկալի է նրբաբլիթների խմորը պահել սառնարանում։ Կարելի է խմորով տարան դնել ավելի մեծ տարայի մեջ, որը լցված է սառը ջրով և սառույցով։
Բարի ախորժակ