Ավելացնել սառը կարագը և ձեռքերով տրորել, մինչև ստացվի փշրվող զանգված։
Առանձին ամանի մեջ խառնել մածունը, թթվասերը, ձուն, շաքարը և աղը։
Սոդան լուծել մածունի մեջ, ավելացնել խմորին և հունցել փափուկ ու էլաստիկ խմոր։
Ծածկել և թողնել սառնարանում 30 րոպե։
2. Միջուկի պատրաստում
Կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, շաքարը և վանիլային շաքարը։
Լավ խառնել, մինչև ստացվի համասեռ փշրվող զանգված։
3. Գաթայի ձևավորում
Խմորը բաժանել 2 կամ 3 մասի՝ կախված նախընտրելի չափից։
Յուրաքանչյուր մասը գրտնակել միջին հաստության շերտի։
Միջուկը հավասար տարածել խմորի վրա, ապա փաթաթել ռուլետի տեսքով։
Հնարավոր է՝ փոքր կտրվածքներ անել վրան՝ գեղեցիկ նախշ ստանալու համար։
Տեղադրել յուղաթղթով պատված տապակի վրա։
4. Թխում
Ձուն լավ հարել և խոզանակով պատել գաթայի մակերեսը։
Տաքացնել ջեռոցը 180°C, թխել 30-35 րոպե, մինչև ստանա ոսկեգույն երանգ։
Խորհուրդ
Ավելի յուրահատուկ համի համար կարող եք ավելացնել մանրացված ընկույզ կամ դարչին միջուկի մեջ։
Եթե սիրում եք ավելի փափուկ գաթա, թխելուց հետո ծածկեք խոնավ կտորով և թողեք 10 րոպե։
Գաթան հիանալի է թե՛ թեյի, թե՛ սուրճի հետ մատուցելու համար։
Այս ավանդական հայկական գաթան հիանալի տարբերակ է թե՛ ընտանեկան հավաքույթների, թե՛ հյուրասիրության համար։ 🍪😋
Միջինքի բաղարջ (պահքի տարբերակ)
Բաղադրիչներ
1 կգ ալյուր
150 գ շաքարավազ
0.5 ճ.գ աղ
2 թ.գ խմորիչ, կամ թթխմոր
3 ճ.գ ձեթ
3 ճ.գ մեղր
1/2 բ. չամիչ
1/2 բ. ընկույզ
600 գ գոլ ջուր
Պատրաստման եղանակը
Խառնում ենք ալյուրը, շաքարավազը, աղը և թթխմորը՝ ստանալով հարթ զանգված։ Ավելացնում ենք ձեթն ու մեղրը և խառնում, ապա աստիճանաբար ավելացնում գոլ ջուրը, մինչև ստանում ենք հարթ ու միասնական խառնուրդ։ Այնուհետև մեջը լցնում ենք չամիչն ու ընկույզները։Դրանից հետո խմորն թողնում ենք 10-15 րոպե հանգստանալու համար, ձևավորում և տեղադրում նախապես տաքացրած 180°C վառարանում մոտ 30-40 րոպե՝ մինչև ոսկեգույն շերտ ստանալը։
Այս բաղադրատոմսը պատրաստված է պահքի մեջ գտնվողների համար՝ առանց կենդանական բաղադրիչների։ Փորձեք պատրաստել ու կիսվեք մեզ հետ ձեր տոնական պահքի բաղարջի լուսանկարով՝ նշելով #AniProduct: