Բաղադրատոմսեր

ՔԱՂՑՐ ՎԱՅԵԼՔ

2025-09-10 13:31

Բաղադրիչներ

  • 400 գ հունական յոգուրտ
  • 300 գ սառեցված ազնվամորի
  • 6 շոկոլադե թխվածքաբլիթներ
  • 4 ճ/գ շաքարավազ
  • 2 ճ/գ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Սառեցված ազնվամորին դնել խորը ամանի մեջ, ավելացնել 2 ճ/գ շաքարավազ և թողնել այնքան, մինչև հալվի։ Այս ընթացքում հունական յոգուրտին ավելացնել մնացած 2 ճ/գ շաքարավազը և կիտրոնի հյութը։ Լավ խառնել, մինչև շաքարավազը լիովին լուծվի և ստացվի միատարր զանգված։ Հալված ազնվամորին խառնել յոգուրտային զանգվածին՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Բաժակի մեջ սկսել դասավորել թխվածքաբլիթները՝ նախապես փոքր կտորների բաժանելով։ Թխվածքաբլիթների վրա լցնել յոգուրտ-ազնվամորու խառնուրդի շերտ։ Ապա կրկնել՝ դնել նոր շերտ թխվածքաբլիթներ, իսկ վերջին շերտը լրացնել յոգուրտային խառնուրդով։ Պատրաստի աղանդերը դնել սառնարանում, որպեսզի թխվածքաբլիթները թրջվեն և փափկեն։

Խորհուրդ

Կարելի է զարդարել մի քանի ամբողջական ազնվամորիով կամ թխվածքաբլիթի կտորներով։
Բարի ախորժակ