Բաղադրատոմսեր

ՍՈՒՖԼԵ

2025-06-26 11:52

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • 2 ձու
  • 200 գ կաթնաշոռ
  • 1 հատ խնձոր

Պատրաստման եղանակը

Խմորի պատրաստում

Առաջին հերթին կեղևազրկել խնձորը, այնուհետև անցկացնել քերիչով։ Նախապես հարել ձուն, այնուհետև ավելացնել կաթնաշոռը և խնձորի քերուկը։ Այդ ընթացքում տաքացնել ջեռոցը մինչև 190 աստիճան։ Ստացված խմորը լցնել տարայի մեջ և թխել ջեռոցում՝ 30–40 րոպե։

Զարդարում

Ցանկության դեպքում կարելի է մակերեսին ցանել շաքարի կամ դարչինի փոշի։
Բարի ախորժակ