1․ Ալյուրը, աղը և ջուր խառնել իրար ստանալով միասեռ զանգված։ 2․ Պատրաստել պինդ, ձեռքերին չկպչող խմոր։ 3․ Ձևավորել բլիթներ ըստ նախընտրության և թխել մինչև վարդագունելը։
ԱՂԻ ԲԼԻԹԻ Խորհուրդը
Փետրվարի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը՝ սիրո և երազանքների օրը։ Դեռ չամուսնացած երիտասարդները այդ օրը աղի բլիթ են ուտում, որ գիշերը երազում տեսնեն իրենց ապագա կեսին՝ ջուր բերելու պահին։ Ավանդույթի համաձայն՝ այն պատրաստում է ամենաերջանիկ մարդը՝ նա, ով մեծ սեր է ապրել կամ սիրահարված է։