1․ Թթվասերին ավելացնել սննդային կարմիր ներկը, լավ խառնել և դնել մի կողմ, որպեսզի գույնը ամբողջությամբ ակտիվանա։ Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել հարիչով, ապա աստիճանաբար ավելացնել 150 գ շաքարի փոշին և ձվերը՝ հարելով մինչև ստացվի համասեռ զանգված։ Ստացված խառնուրդին ավելացնել արդեն ներկված թթվասերը և ձեռքի հարիչով լավ խառնել։
2․ Հետո խառնուրդին ավելացնել մաղով անցկացրած ալյուրը, կակաոն և սոդան և կրկին խառնել մինչև ստացվի հարթ, համասեռ խմոր առանց գնդիկների։ Խմորը լցնել նախապես պատրաստված կաղապարի մեջ և թխել 170°C ջեռոցում 40–45 րոպե։ Թխված բիսկվիթը թողնել, որ ամբողջությամբ հովանա։
Կրեմի պատրաստումը
3․Հարիչով միասին հարել կաթնաշոռային պանիրը, 150 գ շաքարի փոշին և սերուցքը՝ մինչև ստացվի համասեռ, փափուկ զանգված։
Տորթի հավաքումը
4․ Հովացած բիսկվիթը զգուշությամբ հանել կաղապարից և բաժանել 3 շերտի։ Կաղապարի մեջ առաջին շերտը տեղադրել, քսել կրեմի 1/3 մասը, դնել երկրորդ շերտը, կրկին քսել կրեմի 1/3-ը և ավարտել վերջին բիսկվիթի շերտով։ Մնացած կրեմը օգտագործել տորթի արտաքին պատերը պատելու համար։
Տորթը դնել սառնարանում մի քանի ժամ, որպեսզի կրեմը լավ սառչի և ձևը պահպանի։ Այնուհետև զգուշությամբ հանել կաղապարից, վրան դնել ելակը և մատուցել։