Բաղադրատոմսեր

ԿԱՐՄԻՐ ԹԱՎԻՇ

red-velvet

Բաղադրիչներ

Խմորի համար

  • 100 գ կարագ
  • 150գ շաքարի փոշի
  • 2 ձու
  • 170 գ թթվասեր
  • 190 գ ալյուր
  • 1 ճ/գ կակաո
  • 1 թ/գ սոդա
  • սննդային կարմիր ներկ

Կրեմի համար

  • 150 գ շաքարի փոշի
  • 200 գ սերուցք (33-35%)
  • 450 գ կաթնաշոռային պանիր

Զարդարելու համար

  • 3 ելակ

Պատրաստման եղանակը

Բիսկվիթի պատրաստումը

1․ Թթվասերին ավելացնել սննդային կարմիր ներկը, լավ խառնել և դնել մի կողմ, որպեսզի գույնը ամբողջությամբ ակտիվանա։ Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել հարիչով, ապա աստիճանաբար ավելացնել 150 գ շաքարի փոշին և ձվերը՝ հարելով մինչև ստացվի համասեռ զանգված։ Ստացված խառնուրդին ավելացնել արդեն ներկված թթվասերը և ձեռքի հարիչով լավ խառնել։

2․ Հետո խառնուրդին ավելացնել մաղով անցկացրած ալյուրը, կակաոն և սոդան և կրկին խառնել մինչև ստացվի հարթ, համասեռ խմոր առանց գնդիկների։ Խմորը լցնել նախապես պատրաստված կաղապարի մեջ և թխել 170°C ջեռոցում 40–45 րոպե։ Թխված բիսկվիթը թողնել, որ ամբողջությամբ հովանա։

Կրեմի պատրաստումը

3․Հարիչով միասին հարել կաթնաշոռային պանիրը, 150 գ շաքարի փոշին և սերուցքը՝ մինչև ստացվի համասեռ, փափուկ զանգված։

Տորթի հավաքումը

4․ Հովացած բիսկվիթը զգուշությամբ հանել կաղապարից և բաժանել 3 շերտի։ Կաղապարի մեջ առաջին շերտը տեղադրել, քսել կրեմի 1/3 մասը, դնել երկրորդ շերտը, կրկին քսել կրեմի 1/3-ը և ավարտել վերջին բիսկվիթի շերտով։ Մնացած կրեմը օգտագործել տորթի արտաքին պատերը պատելու համար։

Տորթը դնել սառնարանում մի քանի ժամ, որպեսզի կրեմը լավ սառչի և ձևը պահպանի։ Այնուհետև զգուշությամբ հանել կաղապարից, վրան դնել ելակը և մատուցել։
Բարի ախորժակ
Made on
Tilda