1. Դդումը կտրատել փոքր խորանարդիկներով և տապակել հալեցված կարագի մեջ մոտ 7 րոպե։ Ավելացնել թիմյանը և լավ խառնել։ 2. Եռացող կաթի մեջ աստիճանաբար լցնել մանրաձավարը։ Լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան, եփել 2 րոպե և վերցնել կրակից։ 3. Խորը ամանի մեջ խառնել կաթնաշոռն ու ձուն, ավելացնել աղն ու շաքարավազը, խառնել մինչև ստացվի միասեռ զանգված։ Տաք մանրապուրի (կաշայի) մեջ ավելացնել տապակած դդումն ու կաթնաշոռային զանգվածը և զգուշորեն խառնել։ 4. Ստացված զանգվածը լցնել ձևամանների մեջ, վրան քսել հարած ձվի դեղնուցը։ 5. Դնել 180°C տաքացված ջեռոցում և թխել 30 րոպե։ Մատուցել տաք վիճակում։