• Կարտոֆիլ՝ 500 գրամ • Կարագ՝ 50 գրամ • «Անի» կաթ՝ 50 մլ • Ձու՝ 2 հատ • Քերած դեղին պանիր (չեդեր կամ գաուդա)՝ 100 գրամ • Աղ, սև պղպեղ և մշկընկույզ (мускатный орех)՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կեղևազրկել, կտրատել և եփել աղ արած ջրի մեջ մինչև պատրաստ լինելը։
Ջուրը թափել, ավելացնել կարագն ու կաթը և տրորել՝ ստանալով խյուս (պյուրե)։ Թողնել, որ մի փոքր հովանա։
Առանձնացնել ձվի դեղնուցները սպիտակուցներից։ Դեղնուցները, քերած պանրի մեծ մասը (մի փոքր թողնել վրան ցանելու համար) և համեմունքները ավելացնել կարտոֆիլի խյուսին և լավ խառնել։
Առանձին ամանի մեջ հարել ձվի սպիտակուցները մինչև պինդ փրփուր ստացվի, ապա զգուշորեն, մաս-մաս ավելացնել կարտոֆիլի զանգվածին՝ ներքևից վերև շարժումներով խառնելով։
Ստացված զանգվածը, լցնել կարագով պատված թխման ձևամանների մեջ՝ վրան ավելացնելով մնացած պանիրը։
Թխել մինչև 180°C տաքացված ջեռոցում մոտ 25-30 րոպե, մինչև սուֆլեն բարձրանա և դառնա ոսկեգույն։ Մատուցել տաք վիճակում։