Բաղադրատոմսեր
ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԹԽՎԱԾՔ ԿԵՖԻՐՈՎ
2026-03-19 16:03
Բաղադրիչներ
Սպիտակաձավար (մաննիկ)՝ 400 գրամ
«Անի» կեֆիր՝ 500 մլ
Շաքարավազ՝ 200 գրամ
Հավկիթ՝ 3 հատ
Կարագ՝ 100 գրամ (հալեցված)
Նարինջ՝ 2 հատ (մեծ)
Փխրեցուցիչ՝ 1.5 թեյի գդալ
Վանիլին և աղ՝ մեկական պտղունց
Պատրաստման եղանակը
Սպիտակաձավարի վրա լցրեք «Անի» կեֆիրը, լավ խառնեք և թողեք 30-60 րոպե, որպեսզի ձավարը ուռչի։
Ձուն հարեք շաքարավազի, վանիլինի և աղի հետ, մինչև ստացվի բաց գույնի փրփրուն զանգված։
Նարինջների կեղևը քերեք, իսկ միջուկից քամեք հյութը։
Ուռչած սպիտակաձավարին ավելացրեք հալեցված կարագը, ձվային զանգվածը, նարնջի հյութն ու քերած կեղևը։ Լավ խառնեք։
Վերջում ավելացրեք փխրեցուցիչը, խառնեք և լցրեք կարագով պատված թխման տարայի մեջ։
Թխեք 180°C տաքացրած ջեռոցում մոտ 40-50 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը։
Բարի ախորժակ