1. Խորը ամանի մեջ խառնել 3 ճաշի գդալ ձեթը, պապրիկան, չամանը, դարչինը, 3 պճեղ մանրացված սխտորը, կոճապղպեղը, կանաչին, չիլիի փաթիլներն ու աղը։ Ավելացնել հավի կտորները, լավ խառնել և թողնել մարինացվի 15 րոպե (կամ սառնարանում՝ մինչև հաջորդ օրը)։ 2. Խորը մեջ խառնել 1/4 բաժակ ձիթապտղի ձեթը, 1 կիտրոնի հյութը, կարմիր գինու քացախը, մեղրը, չորացրած լոլիկները, 1 պճեղ սխտորը, մի պտղունց չիլի, աղ և սև պղպեղ։ 3. Բլենդերով հարել ֆետա պանիրը, յոգուրտը և 1 կիտրոնի հյութը մինչև ստացվի միասեռ զանգված։ Ավելացնել թարմ կանաչին, 1/4 թեյի գդալ պապրիկան և մի պտղունց չիլի փաթիլներ ու խառնել ձեռքով։ 4. Փայտիկների վրա հերթականությամբ անցկացնել հավի կտորներն ու երեք մասի բաժանված ծնեբեկը։ 5. Տապակել գրիլ-թավայի վրա միջինից բարձր կրակով մոտ 10-12 րոպե՝ պարբերաբար շուռ տալով (կամ թխել ջեռոցում 200°C ջերմաստիճանի տակ 20-30 րոպե)։ 6. Մատուցել տաք վիճակում՝ վրան լցնելով կիտրոնով և ֆետայով սոուսը։