Բաղադրատոմսեր
«ԾՈՒՅԼԻԿ» ԽԱՉԱՊՈՒՐԻ
2025-08-19 12:23
Բաղադրիչներ
350 գ քերված մոցարելլա պանիր
600 մլ «Ani Product»-ի 2.5% կեֆիր
300 գ ալյուր
2 ձու
սամիթ
համեմ
1 թ/գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
1․ Խոր տարայի մեջ լցնել թեթև տաքացված «Ani Product»-ի կեֆիրը, այնուհետև ավելացնել ձուն և փխրեցուցիչը, խառնել մինչև ստացվի համասեռ զանգված։
2․ Այնուհետև ավելացնել քերված մոցարելլան և նախապես կտրատված կանաչիները։ Լավ խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները միաձուլվեն։
3․ Տաքացնել թավան և վրան լցնել պատրաստի խմորը: Սպասել 2 րոպե և պտտել, որպեսցի 2 կողմերն էլ հավասարաչափ կարմրեն:
Խորհուրդ
Մատուցեք «Ani Product»-ի թթվացերով, նաև դասական կամ օրեգանոյի համով հունական յոգուրտով:
Կարող եք ավելացնել սխտոր կամ քունջութ՝ ավելի հետաքրքիր համ ստանալու համար։
Կարող եք ուտել և՛ տաք, և՛ սառը վիճակում:
Բարի ախորժակ