1․ Խմորի համար կաթսայի մեջ խառնել կաթը, ջուրը, աղը և կարագը, հասցնել եռման: Ավելացնել մաղած ալյուրը, խառնել մինչև համասեռ դառնալը և եփել մոտ 5 րոպե՝ անընդհատ խառնելով: 2. Տեղափոխել ամանի մեջ, թողնել սառչի մոտ 10 րոպե: 3. Մեկ առ մեկ ավելացնել հավկիթները՝ ամեն անգամ լավ խառնելով: 4. 17 սմ տրամագծով ձևամանը դնել յուղաթղթով պատված տապակի վրա, լցնել խմորի կեսը: 5. Թխել մոտ 25 րոպե 170–180°C ջերմաստիճանում, թողնել՝ սառչի: 6.Կրեմի համար կաթսայի մեջ խառնել դեղնուցները, շաքարավազը, օսլան, վանիլը և կաթը: Եփել թույլ կրակի վրա մինչև թանձրանալը: 7. Եփել ևս մի քանի րոպե, վերցնել կրակից, ծածկել սննդային թաղանթով (կպած կրեմին) և սառեցնել: 8. Փափուկ կարագը հարել 5–7 րոպե: 9. Գդալ-գդալ ավելացնել եփովի զանգվածը կարագին՝ հարելով մինչև համասեռ դառնալը: Կարևոր է` կարագն ու կրեմը պետք է լինեն նույն ջերմաստիճանի:
Միջուկի համար հատապտուղները, շաքարավազը, օսլան և ջուրը եփել մինչև թանձրանալը: Ցանկության դեպքում հարել բլենդերով:
Հավաքում` Շերտ → կրեմի կեսը → հատապտղային միջուկ → մնացած կրեմը → երկրորդ շերտը: