Բաղադրատոմսեր

ՍԱՌԸ ՄԱՏՉԱ ԼԱՏԵ

2025-07-03 12:01

Բաղադրիչներ

Բաղադրիչներ (1 բաժին)

  • 1 թ.գ. մատչա փոշի
  • 2 թ.գ. տաք ջուր (≈70°C)
  • 1 թ.գ. մեղր կամ օշարակ
  • ¾ բաժակ կաթ
  • Սառույց՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Նախ փոքր տարայի մեջ միացրեք մատչայի փոշին և տաք ջուրը, այնուհետև լավ հարեք, մինչև փոշին ամբողջությամբ լուծվի և ստացվի համասեռ խառնուրդ։ Դրանից հետո ըստ ցանկության ավելացրեք մեղր կամ օշարակ և խառնեք, մինչև լավ միախառնվեն։

Ստացված խառնուրդը պատրաստելուց հետո բարձր բաժակի մեջ լցրեք սառույցը, ապա ավելացրեք կաթը, և վերջում՝ մատչայի խառնուրդը։

Խորհուրդ

Ավելի թեթև և փրփրուն խառնուրդ ստանալու համար խորհուրդ է տրվում կաթը նախապես մի փոքր հարել, ապա լցնել սառույցի վրա։