Բաղադրատոմսեր

ԴԱՍԱԿԱՆ ԴԱՐՉԻՆՈՎ ԲՈՒԼԿԻ

2025-01-17 15:18

Բաղադրիչներ

Խմորի համար՝
  • 500 գ ալյուր
  • 250 մլ տաք կաթ
  • 100 գ շաքարավազ
  • 2 ձու
  • 80 գ կարագ (հալած)
  • 1 պտղունց աղ
  • 7 գ չոր խմորիչ
Միջուկի համար՝
  • 150 գ շաքարավազ
  • 2-3 ճ.գ. դարչին
  • 80 գ կարագ (փափկեցրած)
Սերուցքային գլազուրի համար՝
  • 150 գ փափուկ պանրային կրեմ (օրինակ՝ «Ֆիլադելֆիա»)
  • 80 գ շաքարի փոշի
  • 50 գ կարագ (փափկեցրած)
  • 1 թ.գ. վանիլային էքստրակտ

Պատրաստման եղանակը

  1. Խմորի պատրաստում։ Տաք կաթի մեջ լցրեք խմորիչն ու 1 ճ.գ. շաքարավազ, խառնեք և թողեք 10 րոպե։
  2. Ալյուրի մեջ ավելացրեք շաքարավազ, աղ, ձու, հալած կարագ և խմորիչով խառնուրդ։ Խմոր հունցեք մինչև փափուկ, միատարր զանգված ստացվի։ Ծածկեք և թողեք 1-1.5 ժամ, մինչև խմորը կրկնակի մեծանա։
  3. Լցոնի պատրաստում։ Փափուկ կարագը խառնեք շաքարավազի և դարչինի հետ։
  4. Գլորելու և ձևավորելու փուլ։ Թթված խմորը բացեք ուղղանկյունաձև։ Վրան հավասարապես տարածեք լցոնը։ Խմորը գլորեք և կտրատեք 4-5 սմ լայնությամբ կտորների։
  5. Թխում։ Դարչինով բուլկիները դասավորեք յուղաթղթով պատված ձևամանի մեջ և թողեք 20 րոպե նորից բարձրանան։ Թխեք նախապես տաքացրած 180°C ջեռոցում 20-25 րոպե։
  6. Գլազուրի պատրաստում։ Փափուկ կարագը, պանրային կրեմը, շաքարի փոշին և վանիլը հարեք մինչև նուրբ զանգված ստացվի։
  7. Վերջնական փուլ։ Թխված դարչինով բուլկիներին քսեք պատրաստված գլազուրը, երբ դեռ տաք են։
Խորհուրդ: Լավագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք բարձրորակ ալյուր և կաթ։
Բարի ախորժակ!