200 գ թարմ հատապտուղներ (ելակ, հապալաս կամ մալինա)
40 գ պիստակ կամ կտրատված նուշ
20 գ դառը շոկոլադ (ըստ ցանկության՝ հալեցրած կամ մանր կտրատած)
Պատրաստման եղանակը
Մեծ ամանի մեջ լցրեք հունական յոգուրտը, ավելացրեք մեղրն ու վանիլինը։ Լավ խառնեք, մինչև ստացվի միասեռ և փայլող զանգված։
Վերցրեք տափակ սկուտեղ կամ թխելու տապակ և հատակին անպայման փռեք մագաղաթյա թուղթ։
Յոգուրտային զանգվածը լցրեք թղթի վրա և գդալով հավասարաչափ տարածեք մոտ 0.5–1 սմ հաստությամբ շերտով։
Լվացեք և չորացրեք հատապտուղները։ Կտրատեք բարակ շերտերով և դասավորեք յոգուրտի վրա։ Ավելացրեք մանրացված ընկուզեղենն ու շոկոլադը։
Մատներով կամ գդալի ետին հատվածով թեթևակի սեղմեք հավելումները, որպեսզի դրանք ամրանան յոգուրտի մեջ։
Տեղադրեք սառցարանում 4-5 ժամով (կամ ամբողջ գիշեր), մինչև զանգվածը լիովին պնդանա։
Յոգուրտային շերտը սառցարանից հանելուց հետո ձեռքով կամ դանակով կտրատեք անկանոն ու գեղեցիկ կտորների։a
Խորհուրդներ
Ավելի վառ և հետաքրքիր համ ստանալու համար դասական հունական յոգուրտի փոխարեն կարող եք օգտագործել մեր հապալասի համով հունական յոգուրտը։ Այս դեպքում մեղրի քանակը կարող եք մի փոքր նվազեցնել։
Որպեսզի սալիկներն ուտելիս շատ կարծր չլինեն, հատապտուղները կտրատեք հնարավորինս բարակ։
Մատուցեք սալիկները անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք սենյակային ջերմաստիճանում արագ փափկում են։