Բաղադրատոմսեր

ՅՈԳՈՒՐՏԱՅԻՆ ՍԱՌՑԵ ՍԱԼԻԿՆԵՐ

frozenyogurt-bark

Բաղադրիչներ

Յոգուրտային հիմք

  • 540 գ հունական յոգուրտ
  • 60-70 գ մեղր
  • 1.5 թ/գ վանիլին

Հավելումներ և զարդարանք

  • 200 գ թարմ հատապտուղներ (ելակ, հապալաս կամ մալինա)
  • 40 գ պիստակ կամ կտրատված նուշ
  • 20 գ դառը շոկոլադ (ըստ ցանկության՝ հալեցրած կամ մանր կտրատած)

Պատրաստման եղանակը

  1. Մեծ ամանի մեջ լցրեք հունական յոգուրտը, ավելացրեք մեղրն ու վանիլինը։ Լավ խառնեք, մինչև ստացվի միասեռ և փայլող զանգված։
  2. Վերցրեք տափակ սկուտեղ կամ թխելու տապակ և հատակին անպայման փռեք մագաղաթյա թուղթ։
  3. Յոգուրտային զանգվածը լցրեք թղթի վրա և գդալով հավասարաչափ տարածեք մոտ 0.5–1 սմ հաստությամբ շերտով։
  4. Լվացեք և չորացրեք հատապտուղները։ Կտրատեք բարակ շերտերով և դասավորեք յոգուրտի վրա։ Ավելացրեք մանրացված ընկուզեղենն ու շոկոլադը։
  5. Մատներով կամ գդալի ետին հատվածով թեթևակի սեղմեք հավելումները, որպեսզի դրանք ամրանան յոգուրտի մեջ։
  6. Տեղադրեք սառցարանում 4-5 ժամով (կամ ամբողջ գիշեր), մինչև զանգվածը լիովին պնդանա։
  7. Յոգուրտային շերտը սառցարանից հանելուց հետո ձեռքով կամ դանակով կտրատեք անկանոն ու գեղեցիկ կտորների։a

Խորհուրդներ

  • Ավելի վառ և հետաքրքիր համ ստանալու համար դասական հունական յոգուրտի փոխարեն կարող եք օգտագործել մեր հապալասի համով հունական յոգուրտը։ Այս դեպքում մեղրի քանակը կարող եք մի փոքր նվազեցնել։
  • Որպեսզի սալիկներն ուտելիս շատ կարծր չլինեն, հատապտուղները կտրատեք հնարավորինս բարակ։
  • Մատուցեք սալիկները անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք սենյակային ջերմաստիճանում արագ փափկում են։
Բարի ախորժակ
Made on
Tilda