Բաղադրատոմսեր

ԷԿԼԵՐ

2025-06-16 11:42

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • 100 գ կարագ
  • 250 մլ ջուր
  • 1/4 թ.գ. Աղ
  • 150 գ ալյուր
  • 4 ձու

Կրեմի համար՝

  • 500 մլ կաթ
  • 200 գ կարագ
  • 2 ձու
  • 150 գ շաքարավազ
  • 2 ճ.գ. ալյուր
  • 1 թ.գ. վանիլին

Պատրաստման եղանակը

Խմորի պատրաստում

1․Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել կարագն ու աղը, դնել կրակին։ Երբ կարագը ամբողջությամբ հալչի և հեղուկը սկսի եռալ, միաժամանակ ավելացնել ամբողջ ալյուրը և խառնել, մինչև ստացվի միասնական զանգված, որը հեշտությամբ առանձանում է կաթսայի պատերից։

2․ Այնուհետև, խմորի մեջ հերթով ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։ Պատրաստի խմորը տեղափոխել տոպրակի մեջ և քամել երկարավուն շերտեր յուղաթուղթով պատված թխման թերթիկի վրա։ Թխել նախապես տաքացրած 200°C ջեռոցում 25-30 րոպե։

Կրեմի պատրաստում

3․ Կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին։ Առանձին ամանի մեջ հարել ձուն, շաքարավազը և ալյուրը։ Երբ կաթը տաքանա, աստիճանաբար ավելացնել ձվային խառնուրդը՝ անընդհատ խառնելով։ Խառնուրդը եփել թույլ կրակի վրա՝ մինչև կդառնա խիտ զանգված։ Հանել կրակից, ավելացնել վանիլին և սառեցնել։ Սառած կրեմին ավելացնել փափուկ կարագն ու լավ հարել մինչև համասեռ և փափուկ կրեմ ստանալը։

Էկլերի հավաքում

4․ Պատրաստի էկլերները սուր դանակով կամ դանակի ծայրով կտրել կողքից կամ ներքևից և լցնել կրեմը՝ օգտագործելով խմորեղենի տոպրակ։ Կարելի է նաև էկլերները կտրել երկայնքով ու ներսից լցնել կրեմը։

Զարդարում

5․ Ցանկության դեպքում կարելի է մակերեսին լցնել շոկոլադե կամ կակաոյով գլազուր:

Խորհուրդ

Էկլերները պահեք սառնարանում 2-3 ժամ, որպեսզի կրեմը լավ սառչի և համերը համադրվեն միմյանց։
Բարի ախորժակ