1. Խորը ամանի կամ հարիչի բաժակի մեջ լցնել թթվասերը, կաթնաշոռն ու շաքարավազը (եթե օգտագործում եք վանիլային շաքարավազ, ավելացնել այս փուլում)։ Ցանկալի է օգտագործել ձեռքի հարիչ, որպեսզի կաթնաշոռի բոլոր հատիկները լավ հարվեն և ստացվի միասեռ նուրբ կրեմ։ 2. Զանգվածը հարել բլենդերով մոտ 3-4 րոպե՝ ջանալով լավ հարել նաև ամանի հատակին եղած կաթնաշոռը։ 3. Եռացրած ջրով պատրաստել լուծվող սուրճը։ Թխվածքաբլիթները հերթով (մոտ 2-4 հատով) մի քանի վայրկյանով ընկղմել սուրճի մեջ (ոչ բոլորը միանգամից, որպեսզի չհալվեն)։ 4. Թրջված թխվածքաբլիթները շարել հարմար ափսեի, պիալայի կամ բաժակների հատակին՝ որպես առաջին շերտ։ 5. Վրան քսել պատրաստի կրեմի մեկ երրորդ մասը։ Նույն հերթականությամբ կրկնել շերտերը՝ սուրճով թրջված թխվածքաբլիթ, ապա կրեմ։ Վերջին շերտը պետք է լինի կրեմային, որի մակերեսը պետք է զգուշորեն հարթեցնել։ 6. Մաղի օգնությամբ վրան առատորեն կակաոյի փոշի ցանել և դնել սառնարան առնվազն 1 ժամ՝ լավ ներծծվելու համար։