Բաղադրատոմսեր

ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԹԽՎԱԾ ՏՈՍՏԵՐ

2025-01-31 10:51

Բաղադրիչներ

  • Հացի շերտեր – 2 հատ
  • Կաթնաշոռ – 100 գր
  • Ձու – 1 հատ
  • Կաթ – 50 մլ
  • Մեղր կամ շաքարավազ – 1 ճ/գ
  • Վանիլին – ½ թ/գ
  • Կարագ – տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Կաթնաշոռը խառնեք մեղրի (կամ շաքարավազի) հետ։
  2. Հացի շերտի վրա քսեք այդ խառնուրդը և փակեք երկրորդ շերտով (ինչպես սենդվիչ)։
  3. Առանձին ամանի մեջ խառնեք ձուն, կաթը և վանիլինը։
  4. Թաթախեք հացը ձվի խառնուրդի մեջ և տապակեք կարագով՝ մինչև ոսկեգույն դառնա։
  5. Մատուցեք մեղրով կամ հատապտուղներով։
Բարի ախորժակ