1. Մեծ ամանի մեջ լցրեք կաթնաշոռը, ավելացրեք ձուն, շաքարավազն ու աղը։ Խառնեք հարիչով կամ պատառաքաղով` մինչև դառնա համասեռ զանգված։ 2. Բրնձի ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ և ավելացրեք կաթնաշոռային զանգվածին։ Ձեռքերով հունցեք՝ մինչև ստացվի էլաստիկ խմոր, ծածկեք սրբիչով և 20 րոպեով դրեք սառնարան։ 3. Խմորը բաժանեք 8 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակեք 1.5–2 սմ տրամագծով երկարավուն շերտի, ապա միացրեք ծայրերը՝ ստանալով օղակ։ 4. Տաքացրեք ջեռոցը մինչև 180°C։ Թխման տապակի վրա փռեք յուղաթուղթ և դասավորեք հացիկները միմյանցից հեռու։ 5. Ցանկության դեպքում վրան քունջութ ցանեք և թխեք 20–25 րոպե։ 6. Պատրաստի հացիկները թողեք հանգստանան 10–15 րոպե՝ սրբիչի տակ։