Բաղադրատոմսեր

ԿԱԹՆԱԾՈՌԱՅԻՆ ՀՐԱՇՔ

2025-10-15 15:06

Բաղադրիչներ

Խմորի համար

  • 400 գ. Կաթնաշոռ
  • 1 ամբողջական ձու
  • 1 ձվի սպիտակուց
  • 60 գ.ամբողջահատիկի ալյուր
  • վանիլին

Կրեմի համար

  • 150գ. թթվասեր
  • 1 ձու
  • գետնախնձորի օշարակ
  • հատապտուղներ

Պատրաստման եղանակը

1․ Առաջին հերթին վերցնել կաթնաշոռը և դրա վրա ավելացնել ձուն: Խառնել իրար հետ մինչև ստացվի համասեռ զանգված: Այնուհետև ավելացնել ամբողջահատիկի ալյուրը: Ձեռքով լավ հունցել, որպեսզի բաղադրիչները խառնվեն և ստացվի գունդ:

2․ Ստացված գունդը կլորացնել և կտրատել հավասար հատվածների, և խմորից ստանալ գնդիկներ, այդ գնդիկները տափակացնել և նրանց մեջտեղի հատվածում բացել փոքր խորությամբ հատված, որի մեջ հետո ավելացվելու է կրեմը:

3․ Կրեմի համար իրար հետ խառնել թթվասերը, ձուն և գետնախնձորի օշարակը: Համասեռ զանգված ստանալուց հետո, կրեմը լցնել խմորի գոգավոր հատվածում և իր վրա շարել նախընտրելի հատապտուղները:

4․ Այս բոլոր գործընթացները ավարտելուց հետո ստացված բլիթները դնել նախապես տաքացված ջեռոցում (180-190) և պահել 20-25 րոպե:

Խորհուրդ

Ձվի դեղնուցի մնացորդները կարելի է քսել խմորի վրա, որպեսցի ստացվի ավելի կարմրավուն բլիթներ:

Թթվասերի փոխարեն կարող եք օգտագործել «Ani Product»-ի հունական յոգուրտները՝ դասական, վանիլային և հապալասով:
Բարի ախորժակ