1. Խմորի պատրաստում. խորը ամանի մեջ հարել ձուն «Անի» կաթի և բազուկի հյութի հետ: Ավելացնել ցորենի և եգիպտացորենի ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու աղը։ Լավ խառնել մինչև ստացվի թանձր ու կպչուն խմոր (եթե գնդիկներ մնան, կարող եք հարել հարիչով)։ Խմորը լցնել երկար, բարձր բաժակի մեջ՝ հարմարավետության համար։ 2. Նրբերշիկների պատրաստում․ նրբերշիկները անցկացնել փայտիկների վրա, ցանկության դեպքում թեթևակի չորացնել թղթե անձեռոցիկով։ 3. Ձևավորում․ նրբերշիկները նախ թավալել ցորենի ալյուրի մեջ (որպեսզի խմորը լավ կպչի), ապա ամբողջությամբ թաթախել բաժակի մեջ եղած վարդագույն խմորի մեջ։ 4. Տապակում․ կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը (մինչև 180°C): Քորն-դոգերը տապակել տաք յուղի մեջ 3-4 րոպե՝ ընթացքում անդադար շրջելով, մինչև ստացվի գեղեցիկ ոսկեգույն երանգ: 5. Պատրաստի քորն-դոգերը դնել թղթե անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար: Մատուցել տաք վիճակում՝ կետչուպով կամ մանանեխով։