Փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարը, աղը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք:
Հատ-հատ ավելացնում ենք ձուն, այնուհետև թթվասերը, կոկոսի քերուկն ու կրկին հարում ենք: Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում և ավելացնում ենք զանգվածին:
Շոկոլադն ու սերուցքը հալեցնում ենք:
Խմորի 1/3 մասին ավելացնում ենք շոկոլադն ու թեթևակի հարում ենք միասեռ զանգված ստանալու համար:
Ձևամանը (22 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում ենք մի քիչ սպիտակ խմորից, ապա` ամբողջ շոկոլադե զանգվածը: Վրան ավելացնում ենք մնացած սպիտակ խմորն ու հավասարեցնում ենք:
Թխում ենք 60-70 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում:Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում ենք, որ սառչի:
Շոկոլադը սերուցքի հետ հարում ենք, սերուցքն ավելացնում ենք աստիճանաբար, որպեսզի ստացվի թեթևակի պնդությամբ զանգված: Կեքսը պատում ենք ստացված զանգվածով և կոկոսի քերուկով:
Ստացվում է շատ համեղ ու նրբահամ կեքս, որը կարող եք վայելել մեկ բաժակ համեղ թեյի կամ սուրճի հետ: