Բաղադրատոմսեր

ՇՈԿՈԼԱԴՈՎ ՈՒ ԿՈԿՈՍՈՎ ԿԵՔՍ

chocolate-and-coconut-muffin

Բաղադրիչներ


  • ալյուր - 250 գր
  • կարագ - 220 գր
  • շաքարավազ - 200 գր
  • թթվասեր - 50 գր
  • կոկոսի քերուկ - 50 գր
  • ձու - 3 հատ
  • վանիլային շաքար - 2 թ/գ
  • փխրեցուցիչ - 1.5 թ/գ
  • աղ - 1 պտղունց
  • շոկոլադ - 30 գր
  • սերուցք - 1 ճ/գ

Ինչպես նաև`

  • շոկոլադ - 50 գր
  • սերուցք - 2-3 ճ/գ
  • կոկոսի քերուկ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը


  1. Փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարը, աղը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք:
  2. Հատ-հատ ավելացնում ենք ձուն, այնուհետև թթվասերը, կոկոսի քերուկն ու կրկին հարում ենք: Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում և ավելացնում ենք զանգվածին:
  3. Շոկոլադն ու սերուցքը հալեցնում ենք:
  4. Խմորի 1/3 մասին ավելացնում ենք շոկոլադն ու թեթևակի հարում ենք միասեռ զանգված ստանալու համար:
  5. Ձևամանը (22 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում ենք մի քիչ սպիտակ խմորից, ապա` ամբողջ շոկոլադե զանգվածը: Վրան ավելացնում ենք մնացած սպիտակ խմորն ու հավասարեցնում ենք:
  6. Թխում ենք 60-70 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում:Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում ենք, որ սառչի:
  7. Շոկոլադը սերուցքի հետ հարում ենք, սերուցքն ավելացնում ենք աստիճանաբար, որպեսզի ստացվի թեթևակի պնդությամբ զանգված: Կեքսը պատում ենք ստացված զանգվածով և կոկոսի քերուկով:

Ստացվում է շատ համեղ ու նրբահամ կեքս, որը կարող եք վայելել մեկ բաժակ համեղ թեյի կամ սուրճի հետ:
Made on
Tilda