Բաղադրատոմսեր

ՀԱՎԻ ՆՐԲԱԲԼԻԹ/ԱԼԱԴԻ ԿՈՖԻՐՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ

2025-10-09 15:04

Բաղադրիչներ

  • 640 գ. հավի աղացած միս
  • 1,5 բաժակ կեֆիր
  • 2 ձու
  • 100 գ. պանիր
  • 7 թ/գ ալյուր
  • աղ (ըստ ճաշակի)
  • ձեթ (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը

1․ Առաջին հերթին նախապես աղացած հավի մսին ավելացնել 2 ձու, այնուհետև լավ խառնել: Նախապես մանրացնել պանիրը և խառնել կեֆիրի հետ և ստացված զանգվածը ավելացնել հավի մսին և լավ խառնել մինչև բոլոր բաղադրիչները միաձուլվեն: Այս գործողությունները ավարտելուց հետո ձեռքով ձևավորել փոքրիկ, հնարավորինս բարակ և օվալ կոտլետներ:

2․ Նախապես տաքացնել թավան, լցնել ձեթը և ստացված կոտլետները տապակել այնքան մինչև կոտլետը ստանա ոսկեգույն երանգ և հետո պտտել և մյուս կողմը նույնպես նույնքան տապակել:

Խորհուրդ

Կոտլետները տապակելուց հետո դնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը չմնա ալադիների վրա:
Բարի ախորժակ