Բաղադրատոմսեր

ԲՐՈՒՍԿԵՏՏԱ ՔԱՄԱԾ ՄԱԾՈՒՆՈՎ

2026-03-11 15:57

Բաղադրիչներ

  • Հաց (բագետ կամ չիաբատա)՝ 4-6 կտոր
  • «Անի» քամած մածուն՝ 100-120 գրամ
  • Ավոկադո՝ 1 հատ (հասած)
  • Չորացրած լոլիկ՝ 6-8 կտոր
  • Սխտոր՝ 1 պճեղ
  • Ձիթապտղի ձեթ՝ 1 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ
  • Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Թարմ կանաչի՝ ռեհան կամ մաղադանոս (զարդարելու համար)

Պատրաստման եղանակը

  1. Հացի կտորները երկու կողմից թեթևակի տապակեք չոր թավայի վրա կամ ջեռոցում, մինչև դառնան ոսկեգույն և խրթխրթան։
  2. Տաք հացի կտորներին քսեք սխտորի պճեղը, որպեսզի հացը նուրբ բույր և համ ստանա։
  3. Ավոկադոն մաքրեք, հեռացրեք կորիզը, կտրատեք բարակ շերտերով կամ տրորեք պատառաքաղով։Անմիջապես ցողեք կիտրոնի հյութով, որպեսզի գույնը չփոխվի։
  4. Հացի յուրաքանչյուր կտորի վրա առատորեն քսեք քամած մածունը։ Վրան ավելացրեք ավոկադոյի շերտերը և չորացրած լոլիկի կտորները։
  5. Ցանեք մի փոքր աղ, սև պղպեղ և ցողեք մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ։
  6. Զարդարեք թարմ կանաչիներով։
Բարի ախորժակ