Բաղադրատոմսեր
BOUNTY BALLS
2025-03-14 11:10
Բաղադրիչներ
Խմորի համար՝
200 գ կոկոսի փաթիլներ
150 մլ խտացրած կաթ
1 տուփ կաթնաշոռ
50 գ շաքարի փոշի
1 թ.գ. վանիլային շաքար (ըստ ցանկության)
1 ճ.գ. կարագ
Շոկոլադե շերտի համար՝
200 գ մուգ կամ կաթնային շոկոլադ
1 ճ.գ. բուսայուղ (փայլուն ծածկույթի համար)
Պատրաստման եղանակը
1. Խմորի պատրաստում
Խորը ամանի մեջ խառնել կոկոսի փաթիլները, խտացրած կաթը, և շաքարի փոշին, վանիլային շաքարը։
Եթե ցանկանում եք ավելի նուրբ կառուցվածք, ավելացրեք հալեցրած կարագը և լավ խառնեք։
Խառնուրդը դնել սառնարան 15-20 րոպեով:
2. Գնդիկների ձևավորում
Սառչելուց հետո խառնուրդից վերցնել փոքր չափաբաժիններ և ձեռքերով ձևավորել գնդիկներ։
Տեղադրել դրանք ափսեի կամ տապակի վրա և կրկին դնել սառնարան՝ 10-15 րոպեով։
3. Շոկոլադե ծածկույթի պատրաստում
Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում՝ 20 վայրկյան տաքացնելով, խառնելով, ապա կրկին տաքացնելով մինչև լիովին հալչի։
Ավելացնել բուսայուղ և խառնել, որպեսզի ծածկույթը լինի փայլուն:
4․ Վերջնական ձևավորում
Սառեցրած գնդիկները մեկ առ մեկ թաթախել շոկոլադե զանգվածի մեջ՝ օգտագործելով պատառաքաղ կամ փայտիկ։
Տեղադրել տապակի վրա, որը նախապես ծածկված է թղթով։
Տեղափոխել սառնարան և թողնել 30 րոպե, մինչև շոկոլադը կարծրանա։
Խորհուրդ
Ավելի հետաքրքիր համի համար կարող եք ավելացնել մանր կտրատված ընկույզ կամ նուշ։
Կարող եք օգտագործել սպիտակ շոկոլադ, եթե ցանկանում եք ավելի մեղմ համ ստանալ ։
Պահել սառնարանում, որպեսզի դրանք պահպանեն իրենց թարմությունն ու կառուցվածքը։
Այս քաղցրավենիքը կատարյալ է թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ մատուցելու համար և հիանալի տարբերակ է նաև նվերների համար։
Բարի ախորժակ