Բաղադրատոմսեր

BOUNTY BALLS

bounty-balls

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • 200 գ կոկոսի փաթիլներ
  • 150 մլ խտացրած կաթ
  • 1 տուփ կաթնաշոռ
  • 50 գ շաքարի փոշի
  • 1 թ.գ. վանիլային շաքար (ըստ ցանկության)
  • 1 ճ.գ. կարագ
Շոկոլադե շերտի համար՝
  • 200 գ մուգ կամ կաթնային շոկոլադ
  • 1 ճ.գ. բուսայուղ (փայլուն ծածկույթի համար)

Պատրաստման եղանակը

1. Խմորի պատրաստում

  1. Խորը ամանի մեջ խառնել կոկոսի փաթիլները, խտացրած կաթը, և շաքարի փոշին, վանիլային շաքարը։
  2. Եթե ցանկանում եք ավելի նուրբ կառուցվածք, ավելացրեք հալեցրած կարագը և լավ խառնեք։
  3. Խառնուրդը դնել սառնարան 15-20 րոպեով:

2. Գնդիկների ձևավորում

  1. Սառչելուց հետո խառնուրդից վերցնել փոքր չափաբաժիններ և ձեռքերով ձևավորել գնդիկներ։
  2. Տեղադրել դրանք ափսեի կամ տապակի վրա և կրկին դնել սառնարան՝ 10-15 րոպեով։

3. Շոկոլադե ծածկույթի պատրաստում

  1. Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում՝ 20 վայրկյան տաքացնելով, խառնելով, ապա կրկին տաքացնելով մինչև լիովին հալչի։
  2. Ավելացնել բուսայուղ և խառնել, որպեսզի ծածկույթը լինի փայլուն:

4․ Վերջնական ձևավորում

  1. Սառեցրած գնդիկները մեկ առ մեկ թաթախել շոկոլադե զանգվածի մեջ՝ օգտագործելով պատառաքաղ կամ փայտիկ։
  2. Տեղադրել տապակի վրա, որը նախապես ծածկված է թղթով։
  3. Տեղափոխել սառնարան և թողնել 30 րոպե, մինչև շոկոլադը կարծրանա։

Խորհուրդ

  • Ավելի հետաքրքիր համի համար կարող եք ավելացնել մանր կտրատված ընկույզ կամ նուշ։
  • Կարող եք օգտագործել սպիտակ շոկոլադ, եթե ցանկանում եք ավելի մեղմ համ ստանալ ։
  • Պահել սառնարանում, որպեսզի դրանք պահպանեն իրենց թարմությունն ու կառուցվածքը։

Այս քաղցրավենիքը կատարյալ է թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ մատուցելու համար և հիանալի տարբերակ է նաև նվերների համար։
Բարի ախորժակ
Made on
Tilda