Բաղադրատոմսեր
ԲԵՇԱՄԵԼ ՍՈՈՒՍ ՊԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ
2025-11-14 13:57
Բաղադրիչներ
1.5 ճաշի գդալ ալյուր
150 մլ «Անի»-ի կաթ
2 ճաշի գդալ «Անի»-ի հունական յոգուրտ
50 գ կարագ
2 պճեղ սխտոր
1 պտղունց մշկընկույզ
0.3 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Հալեցնել կարագը թավայի մեջ, ավելացնել ալյուրը և տապակել մինչև ոսկեգույն դառնալը՝ հաճախակի խառնելով։
Ավելացնել կաթը, հունական յոգուրտը և ճզմված սխտորը։ Խառնել այնպես, որ չմնան գնդիկներ։
Ավելացնել աղը, մշկընկույզը և եփել 3-5 րոպե թույլ կրակի վրա։
Խորհուրդ
Փորձեք սոուսը այնպես պատրաստել, որ այն չափազանց խիտ չլինի, հակառակ դեպքում, դժվար կլինի դրա հետ աշխատելը։