Բաղադրատոմսեր

ԲԵՇԱՄԵԼ ՍՈՈՒՍ ՊԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ

bechamel

Բաղադրիչներ

  • 1.5 ճաշի գդալ ալյուր
  • 150 մլ «Անի»-ի կաթ
  • 2 ճաշի գդալ «Անի»-ի հունական յոգուրտ
  • 50 գ կարագ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 պտղունց մշկընկույզ
  • 0.3 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

  1. Հալեցնել կարագը թավայի մեջ, ավելացնել ալյուրը և տապակել մինչև ոսկեգույն դառնալը՝ հաճախակի խառնելով։
  2. Ավելացնել կաթը, հունական յոգուրտը և ճզմված սխտորը։ Խառնել այնպես, որ չմնան գնդիկներ։
  3. Ավելացնել աղը, մշկընկույզը և եփել 3-5 րոպե թույլ կրակի վրա։

Խորհուրդ

Փորձեք սոուսը այնպես պատրաստել, որ այն չափազանց խիտ չլինի, հակառակ դեպքում, դժվար կլինի դրա հետ աշխատելը։
Made on
Tilda