Բաղադրատոմսեր

ԼՈԼԻԿՈՎ ԿՐԵՄ-ԱՊՈՒՐ

Բաղադրիչներ

• Մանր կտրատած թարմ լոլիկ՝ 720գ
• Հավի արգանակ՝ 500մլ
• Սխտոր՝ 4 պճեղ
• Սոխ՝ 1 հատ մեծ պճեղ
• Կարագ՝ 2 ճաշի գդալ
• Ցորենի ալյուր՝ 2 ճաշի գդալ
• Շաքարավազ՝ 2 թեյի գդալ կամ ըստ ճաշակի
• Աղ՝ 1 թեյի գդալ կամ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ լցնել մանր կտրատած լոլիկը, հավի արգանակը, սխտորի պճեղները և սոխը։

2. Եփել միջին ջերմաստիճանի վրա մինչև եռալը, այնուհետև նվազեցնել ջերմությունը և թույլ կրակի վրա եռացնել 15–20 րոպե։

3. Կաթսան վերցնել կրակի վրայից։ Ստացված զանգվածը հարել՝ ստանալով միասեռ զանգված։

4. Առանձին կաթսայի մեջ միջին ջերմաստիճանի վրա հալեցնել կարագը։ Ավելացնել ալյուրը և անընդհատ խառնելով եփել` մինչև զանգվածը դառնա բաց շագանակագույն։

5. Աստիճանաբար ավելացնել լոլիկի զանգվածից մի փոքր քանակություն՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Այնուհետև ավելացնել մնացած զանգվածը։

6. Ավելացնել աղ՝ ըստ ճաշակի։

Մատուցել տաք վիճակում։ Ցանկության դեպքում ավելացնել թարմ ռեհան և մատուցել տաք պանրով սենդվիչի հետ։

Բարի ախորժակ