Բաղադրատոմսեր

ԴԴՈՒՄՈՎ ԼԱՏՏԵ

Բաղադրիչներ

• Դդմի պյուրե՝ 2 թեյի գդալ
• Աղացած դարչին՝ 1 պտղունց (ևս մեկ պտղունց՝ մատուցելու համար)
• Աղացած կոճապղպեղ՝ 1 պտղունց
• Աղացած մշկընկույզ՝ 1 պտղունց
• Էսպրեսո կամ թունդ սուրճ՝ 30 մլ
• «Անի կաթ»՝ 250 մլ

Պատրաստման եղանակը

1. Մեծ ջերմակայուն բաժակի մեջ լցնել դդմի պյուրեն:

2. Ավելացնել համեմունքները (դարչին, կոճապղպեղ, մշկընկույզ) և սուրճը, ապա լավ խառնել։

3. Դանդաղ կրակի վրա եռացնել կաթը:

4. Բաժակի մեջ ավելացնել եռացրած կաթը:

5. Զգուշությամբ խառնել, վրան ցանել լրացուցիչ դարչին և մատուցել:
Բարի ախորժակ