1. Կրեմի համար 33% յուղայնությամբ սերուցքը նախապես լավ սառեցնել սառնարանում (2 ժամ կամ ամբողջ գիշեր): Հարելու ամանը և հարիչի թևիկները նույնպես սառեցնել: Սերուցքը հարել հարիչով միջին արագությամբ՝ աստիճանաբար ավելացնելով արագությունը, մինչև զանգվածը պնդանա:
2. Հասունացած մանգոն կեղևազրկել, կտրատել և հարել մինչև միասեռ զանգված ստանալը (անհրաժեշտության դեպքում անցկացնել մաղով):
3. Կիտրոնը գլորել սեղանին, որպեսզի փափկի, ապա քամել հյութը (հետևել, որ կորիզները չընկնեն հյութի մեջ):
4. Մեծ ամանի մեջ խառնել յոգուրտը, մանգոյի պյուրեն, շաքարի փոշին և կիտրոնի հյութը: Խառնել ձեռքի հարիչով կամ թիակով մինչև միասեռ դառնալը:
5. Զգուշությամբ ավելացնել նախապես պատրաստված կրեմը յոգուրտային զանգվածին: Խառնել թիակով՝ ներքևից վերև շարժումներով։
6. Ստացված զանգվածը լցնել տարայի մեջ, դնել սառցախցիկում և առաջին 3-4 ժամվա ընթացքում յուրաքանչյուր 40-50 րոպեն մեկ հարել հարիչով կամ պատառաքաղով՝ սառույցի բյուրեղները կոտրելու համար:
7. Մատուցել բարձր բաժակների մեջ՝ զարդարելով թարմ մանգոյի կտորներով կամ հատապտուղներով: