Բաղադրատոմսեր

LACTOSE-FREE ՇՈՌԱԲԼԻԹՆԵՐ

2026-10-08 17:05

Բաղադրիչներ

• «Անի» առանց լակտոզի կաթնաշոռ՝ 200 գ
• Բրնձի ալյուր՝ 25 գ
• Ձու՝ 1 հատ
• Քաղցրացուցիչ / շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի
• Փխրեցուցիչ՝ 0,5 գ
• Դարչին՝ 1 պտղունց
• Կոկոսի ձեթ՝ տապակելու համար (ըստ ցանկության)

Մատուցման համար՝
• «Անի» առանց լակտոզի թթվասեր
• Թարմ կամ սառեցված հատապտուղներ

Պատրաստման եղանակը

1. Խորը ամանի մեջ լավ խառնել կաթնաշոռը, ձուն, բրնձի ալյուրը, քաղցրացուցիչը, փխրեցուցիչը և դարչինը՝ մինչև ստացվի միասեռ զանգված։

2. Ստացված զանգվածից ձևավորել գնդիկներ և բաժակի օգնությամբ տալ հարթ ու կլոր տեսք։

3. Պատրաստման եղանակը (ընտրել տարբերակներից մեկը)․

• Ջեռոցում (առանց ձեթի)՝ տեղադրել յուղաթղթով պատված տապակի վրա և թխել 180°C ջերմաստիճանում 10 րոպե։

• Թավայի մեջ՝ տապակել քիչ քանակությամբ կոկոսի ձեթի մեջ երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնան։

4. Մատուցել տաք վիճակում՝ վրան ավելացնելով «Անի»-ի առանց լակտոզի թթվասեր և հատապտուղներ։
Բարի ախորժակ