Բարի գալուստ Ani Product

Բիզնեսի պլանավորման փուլում ամենավատ թշնամին վախն է, իսկ լավ բարեկամը` կշռադատված ռիսկը: Բիզնես սկսելու ճանապարհն իրականում այն է, ինչ ներշնչում և ձևավորում է մեզ, օգնում հասկանալ, որ հաջողությունը հեշտությամբ չի գալիս. նրան պետք է նաև արժանի լինել:

«ANI PRODUCT» ընկերությունը հիմնադրել է Մկրտչյանների ընտանիքը 2003 թվականին: Մինչև 2009 թվականը այն ունեցել է փոքր արտադրամաս, սակայն 2009 թվականին, հաշվի չառնելով, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, ընկերությունն իր առջև դրեց բիզնես-երազանք` հայրենական շուկայում նոր խոսք ասել և նոր որակի արտադրանք ունենալ: Այս գերագույն նպատակի համար կառուցվեց նոր, միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան գործարանի շենք, ձեռք բերվեց ամենաժամանակակից սարքավորումներ, հոսքագծեր:

Լավ արտադրանք ունենալու համար պետք էր նաև համախմբել լավագույն մասնագետներին: «ANI PRODUCT»ի
ղեկավարությունը ջանք չխնայեց և գտավ Հայաստանում ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներին, ստեղծեց նրանց աշխատանքի համար ամենահարմարավետ պայմաններ և՛ մասնագիտական առումով և՛ ոչ միայն` ներառելով անվճար ճաշարան, հանգստի գոտի, աշխատանքային այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդիկ կաշխատեին ողջ նվիրվածությամբ: Այդ է պատճառը, որ ընկերության առաջին աշխատակիցների հիմնական կորիզը առ այսօր աշխատում է գործարանում:

Երազանքը շատ կարճ ժամանակում իրականություն դարձավ. չնայած տնտեսական ճգնաժամային պայմաններին «ANI PRODUCT»-ը ոչ միայն գտավ իր ուրույն տեղը շուկայում, այլև տարեցտարի արտադրության ծավալների մեջ զգալի աճ գրանցեց և չբավարարվելով ձեռք բերածով` շարունակեց ու շարունակում է ներդրումներ կատարել և ընդլայնվել:

«ANI PRODUCT»-ի անունը ընդամենը մեկ տարի անց` 2010 թվականին, մեծ ճանաչում ձեռք բերեց, արժանացավ մի քանի մրցանակների, և որ ամենակարևորն է` սպառողի անկաշառ գնահատականին:

«ANI PRODUCT»-ը ունի ISO 22000:2005 և Hazard Analysis and Critical Control Point (HACCP) սերտիֆիկատներ:

«ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ-Ի 2016թ.-ի ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը:

Եզրակացություն
2016թ.-ի ֆինանսական հաշվետվություն
Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

about-us
about-us 1

Գործընկերներ

Յուրաքանչյուր մթերք միշտ թարմ է լինում, համեղ և ախորժելի: Փոքրիկներս էլ են մեծ հաճույքով օգտագործում Անի կաթնամթերքը: Անչափ շնորհակալ եմ պրոֆեսիոնալիզմի համար:

Օլգա ՊարախինաCo-Founder at Artezianica
Օլգա Պարախինա

Ani Product-ը այն եզակի կազմակերպություններից է, որը կարողանում է միաժամանակ արտադրել տարբեր տեսակի մթերքներ, սակայն բոլորն էլ միշտ թարմ են, համեղ ու առողջարար:

Տիգրան ՊարսեղյանExecutive Director at Epic Webs
Տիգրան Պարսեղյան