Պանիր

Պանիր

Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է: Դեռևս հին հույն փիլիսոփա Արիստոտելն է նկարագրել պանրի պատրաստման տեխնոլոգիան:

Հայաստանում պանրագործությամբ զբաղվել են վաղնջական ժամանակներից: Մ.թ.ա. III-II հազարամյակների հնավայր «Կարմիր բլուրի» պեղումների ժամանակ հայտնաբերվել է «պանրագործարան»: Հայկական ավանդական պանրի տեսակներն են «Չանախն» ու «Լոռին»:

Պանիրը Հայաստանում ոչ թե դեսերտ է, այլ հիմնական ուտեստ: