Պաղպաղակ

Պաղպաղակ

Թե երբ է պատրաստվել առաջին պաղպաղակը, հայտնի չէ, սակայն պատմությունից հայտնի է, որ դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մրգերը և հատապտուղները մատուցվել են սառեցված վիճակում` ձյան հետ: Եվրոպան պաղպաղակի հետ ծանոթացել է Մարկո Պոլոյի շնորհիվ, ով լինելով Չինաստանում, այնքան էր սիրել պաղպաղակը, որ հայրենիք՝ Իտալիա վերադառնալուն պես բոլորին պատմեց այդ հրաշքի՝ պաղպաղակի մասին:

Այսօր պաղպաղակն ամենաշատ սպառվող կաթնամթերքներից է. աշխարհում ամեն 3 վայրկյանը մեկ պաղպաղակ է գնվում: Սկզբում պաղպաղակը վաճառվել է ափսեներով, հետո` քաշով, իսկ XX դարի վերջից` արդեն թղթե տուփերով: Ի դեպ, պաղպաղակի կոն պատրաստելու մեքենան 1921 թվականին հայտնագործել է հայազգի գյուտարար Հարրի Թաթոյանը:

Իսկական, որակյալ պաղպաղակը պետք է ունենա հաճելի համ, ուտելիս պետք է զգացվի կաթի և կարագի առկայությունը, նրա մեջ չպետք է լինեն սառույցի կտորներ, ինչպես նաև այն պետք է հալվի շատ դանդաղ: «ANI PRODUCT»-ի պաղպաղակները համապատասխանում են այս ստանդարտներին և տեղական շուկայում գրավում են առաջատար դիրքեր: «ANI PRODUCT»-ը արտադրում է նաև աշխարհում եզակի «ICE Bon» պաղպաղակը, որը տաքանալուց հետո վերածվում է մուսի: