Կաթ

Կաթ

Կաթնամթերքի հիմքը կաթն է, որն ամենաարժեքավոր սննդամթերքներից մեկն է: Այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային նյութեր և գրեթե բոլոր վիտամինները: «ANI PRODUCT» կաթնամթերքի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է կովի անարատ կաթ: «ANI PRODUCT»-ն արտադրում է պանրի մեծ տեսականի, մածուն և կաթնաթթվային մթերքներ` թթվասեր, կաթնաշոռ, քաղցրաշոռ, պաղպաղակ: Բացի ավանդական կաթնամթերքից «ANI PRODUCT»-ն արտադրում է նաև առանց խոլեստերինի կաթնամթերք:

«ANI PRODUCT» գործարանում օգտագործվում է Հայաստանի Արագած լեռան փեշերին տեղակայված ֆերմերային տնտեսությունների բարձրադիր, ալպիական մարգագետիններում սնվող կովերից ստացված կաթը:Կաթը կալցիումի բնական աղբյուր է, որը շատ կարևոր է ոսկրերի աճի և զարգացման համար: Եթե օրական համապատասխան քանակությամբ կաթ օգտագործեք, ապա հետագայում կխուսափեք բազմաթիվ հիվանդություններից: