Մածուն

Մածուն

Մածունի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Այն հայտնագործվել է մ.թ.ա. և ոսկու գին է ունեցել: Այդ ժամանակ մարդիկ կաթի ավելցուկը թողել են, որը վերափոխվել է «թթու կաթի»` մածնի։ Պարսից Կյուրոս Մեծ արքան հատուկ գալիս էր Հայաստան` մածուն ուտելու: Հայաստանում կաթնամթերքի, մասնավորապես` մածնի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները:

«ANI PRODUCT»-ը կարևորում է մածունի արտադրությունը, քանի որ այն համարվում է ամենաօգտակար, բարձր բիոքիմիական ակտիվությամբ, կենդանի կաթնաթթվային մանրէներով հարուստ կաթնամթերք։ Այն հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ: